Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջիվանը Ռիվասի հետ, ինչպես Պլյուշչենկոն՝ Բիլանի

Մայիս 19,2010 00:00

Երգարվեստի ոլորտի ներկայացուցիչներին դա դուր է գալիս

Երեկ «Հենարան» ակումբում կայացավ ասուլիս՝ «Եվրատեսիլին ընդառաջ» խորագրով: Լրագրողների հետ շփվեցին երգահան Արա Գեւորգյանը եւ երգչուհի Նունե Եսայանը: Երգչուհին համոզված է, որ յուրաքանչյուր երգչի համար «Եվրատեսիլը» ճանաչվելու լավ միջոց է, թեեւ. «Ես երբեւէ որեւէ մրցույթի չեմ մասնակցել: Ավելորդ ինտրիգը, հուզումը ինձ միշտ խանգարել է»: Նունե Եսայանին զարմացնում է այն, որ «Եվրատեսիլից» առաջ միշտ լարված վիճակ է ստեղծվում:

«Չգիտեմ՝ ինչո՞ւ է դա տենց,- շարունակում է երգչուհին,- չգիտես ինչու՝ ամեն երգիչ իր համար որոշում է, որ հենց ինքը պետք է հաջորդ տարի գնա ու մասնակցի մրցույթին: Ախր գոյություն ունեն օրենքներ, ի վերջո՝ երգի չափանիշներ կան»: Բայց եւ այնպես, ըստ Նունեի, «Եվրատեսիլը» անկանխատեսելի մրցույթ է: Երգչուհուն «Եվրատեսիլին» մասնակցող շատ ու շատ մասնակիցներ առանձնապես չեն գոհացնում: «Պատահում է՝ երգել անգամ չգիտեն…»,- մեջբերում է նա: Խոսելով «Եվրատեսիլ 2010»-ին մասնակցող Եվա Ռիվասի մասին, Նունեն եւ Արան նշեցին, որ, Արմեն Մարտիրոսյանի երգը հիշվող է ու մեղեդային: Մինչ այդ էլ առիթներ ունեցել էին հեռուստաեթերներից խոսել «Ծիրանի կորիզ» երգի մասին եւ ասուլիսին շատ չծավալվեցին:

«Զգույշ խոսենք, թե չէ՝ մեր խոսքը ուրիշ ձեւով կներկայացնեք, կռիվ կբերեք…»,- ասաց Արա Գեւորգյանը՝ դիմելով լրագրողներին:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են բանախոսները վերաբերվում Ջիվան Գասպարյանի ընկերակցությանը՝ Ռիվասի հետ «Եվրատեսիլում», Արա Գեւորգյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Շատ լավ միտք է, ի՞նչ վատ է որ: Հայաստանի մասնակցին Ջիվան Գասպարյանի ելույթը կտա այն, ինչ տվեց Եվգենի Պլյուշչենկոյի կատարումը Դիմա Բիլանին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել