Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ» ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁԵԼ

Մայիս 19,2010 00:00

Իրաքի անվտանգության ծառայությունները հաղորդել են ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում «Ալ-Քաիդայի» կողմից նախապատրաստվող ահաբեկչական ակտի մասին։ Անվտանգության ապահովման ծառայության ներկայացուցիչ գեներալ-մայոր Քասիմ ալ-Մուսավի Ազամ ալ-Քաթանին հայտնել է, որ Իրաքի ուժային կառույցները ձերբակալել են դավադրությանը ներգրավված՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացու։ Սաուդյան Արաբիայի բանակի նախկին սպան, որը ներկայումս ահաբեկչական ցանցի գործուն անդամ է, ձերբակալվել է Քերբալայում՝ Էն-Նաջաֆում գտնվող սրբավայրում ահաբեկության փորձ կատարելիս։ Այս մասին փոխանցում է tert.am-ը:

Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ահաբեկություն նախապատրաստելու՝ «Ալ-Քաիդայի» ծրագրերի մասին։ Այս հայտարարությունը ԱՄՆ-ի եւ ՀԱՀ-ի ուժային կառույցները չեն մեկնաբանել: ՀԱՀ-ի իշխանությունները նախկինում հայտնել էին, որ Աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը, կարող է ծայրահեղականների հարձակման թիրախ դառնալ՝ միաժամանակ նշելով, որ կոնկրետ սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։

Ֆուտբոլի առաջնությանը հանդիսատեսի անվտանգությունը ապահովելու են 41 հազար ոստիկաններ։ Այս մասին հայտնում է MIGnews.com-ը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել