Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՆ ԱԶԱՏ ԷՐ ԱՐՁԱԿԵԼ «ՓԱԽՍՏԱԿԱՆ» ԻՐԱՆՑՈՒՆ

Մայիս 19,2010 00:00

Ֆրանսիական դատարանը որոշում է ընդունել ազատ արձակել իրանցի Ալի Վախիլի Ռադին, որը 1994-ին մեղավոր էր ճանաչվել 1991թ.-ին՝ Իրանի նախկին վարչապետ Շապուր Բախտիարի (նկարում) սպանության մեջ: 1979-ին Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նա փախուստի էր դիմել եւ ապաստանել էր Ֆրանսիայում: Այն, որ իրանցու նկատմամբ այսպիսի որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ Իրանն ազատ արձակեց լրտեսության մեջ մեղադրվող ֆրանսերենի ուսուցչուհի Կլոտիլդա Ռեյսին, տարբեր ենթադրությունների առիթ է տվել: Ֆրանսիական կողմը պնդում է, թե Ռադին վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունք էր ստացել դեռ անցյալ տարի: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ավելին, երկու կողմն էլ՝ ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ Իրանը, հերքում են այս երկու իրադարձությունների միջեւ որեւէ կապ եւ փոխանակման որեւէ պայմանավորվածություն լինելու հանգամանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել