Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱԻԼԱՆԴԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԲԱՆԱԿՑԵԼ

Մայիս 19,2010 00:00

Թաիլանդի ընդդիմությունը համաձայն է բանակցել իշխանությունների հետ՝ խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի միջնորդությամբ։ Ընդդիմության մեկնաբանությամբ, բանակցություններն անհրաժեշտ են, քանի որ շարունակվող բախումները կհանգեցնեն մարդկային մեծ կորուստների։ Կառավարությունը, սակայն, հայտարարել է, որ չի բանակցի ընդդիմության հետ այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են փողոցային անկարգությունները։ Ընդդիմության ակտիվիստները շարունակում են այրել անվադողեր, քաղաքի կենտրոնը կաթվածահար է։

Հիշեցնենք, որ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անկարգությունները շարունակվում են մարտի կեսերից։ Վերջին 6 օրերի ընթացքում բախումների հետեւանքով 38 զոհ եւ 300 վիրավոր է գրանցվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել