Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Մայիս 19,2010 00:00

\"\"Մոտ 30 հանքափորներ արգելափակված են մնում Թուրքիայի Զոնգուլդակ նավահանգստային քաղաքին մոտ գտնվող «Կարագոն» պետական ածխահանքում տեղի ունեցած մեթանի պայթյունի արդյունքում: «Մենք անդադար աշխատում ենք՝ հանքափորներին փրկելու համար»,- BBC-ի մատուցմամբ, հայտարարել է աշխատանքի նախարար Օմեր Ջինջերը:

Տեղի ունեցած պայթյունի պատճառը տակավին հայտնի չէ: Նման արտակարգ իրավիճակները Թուրքիայի համար հազվադեպ միջադեպեր են: Դեռ փետրվարին մեթանի պայթյուն էր տեղի ունեցել նաեւ Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող մեկ այլ ածխահանքում, որի արդյունքում զոհվել էր 13 բանվոր: Ավելի վաղ նման պայթյուն Թուրքիայում արձանագրվել էր 1992-ին, որի հետեւանքով 270 մարդ էր զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել