Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չինացի գործարարն ազատազրկվել է

Մայիս 19,2010 00:00

Չինացի գործարար Խուան Գուանյույը (նկարում), որը Չինաստանում երբեւէ եղած ամենահարուստ մարդն էր համարվում, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ կաշառակերության եւ շուկայական ապօրինի գործարքներ կատարելու մեղադրանքով: 40-ամյա գործարարը 30 տարի առաջ թողել էր դպրոցը, հիմնել էր համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից արտադրվող կենցաղային տեխնիկայի մեծածախ եւ մանրածախ վաճառքի մի հսկա առեւտրի ցանց եւ Չինաստանի ողջ տարածքում ուներ ավելի քան 1300 խանութ:

\"\"Կալանավորումից առաջ նրա կարողությունը գնահատվում էր $ 2,7-3,6 միլիոն: 2008թ.-ին Խուան Գուանյույը գլխավորում էր չինացի գերհարուստների՝ «Hurun Report» (ամերիկյան «Fortune»-ին համարժեք) ցուցակը: Գործարարը հիմա ոչ միայն ազատազրկվել է, այլեւ դատապարտվել է 600 մլն յուան՝ $88 միլիոն, տուգանքի: BBC-ի մատուցմամբ, գործարարի նկատմամբ կայացված դատավճիռը Չինաստանում վերջին շրջանում կայացածներից ամենաաղմկահարույցներից է, թեեւ այս երկրում գործնականում ամեն օր որեւէ չինովնիկի կամ գործարարի կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվում, եւ երկրի իշխանությունն էլ խոստովանում է, որ կոռուպցիան Չինաստանում ամենալուրջ խնդիրներից մեկն է: Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն այս տարի խոստացել է լայնամասշտաբ արշավ ծավալել կոռուպցիայի դեմ, որը, նրա ասելով, «ուղղակիորեն սասանում է մեր իշխանության ամրոցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել