Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է

Մայիս 19,2010 00:00

Մայիսի 17-ին կայացավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի երկրորդ հավաքը: Նախաձեռնող խումբը անդրադարձավ մայիսի 16-ին «Հայլուրի» տված հարցազրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հնչեցրած որոշ դրույթների: Ըստ նախաձեռնող խմբի, կարելի է արձանագրել, որ. «ա) ԿԳ նախարարությունը նահանջել է իր նախկին դիրքերից եւ այժմ 2-ի փոխարեն ցանկանում է բացել 1%, պետականի փոխարեն՝ մասնավոր օտարալեզու դպրոցներ, եւ որ այդ դպրոցներում ընդունելությունն իրականացվելու է ոչ թե առաջին, այլ՝ 5-րդ դասարանից: Այս փոփոխությունները ցույց են տալիս, որ նախագիծը ինչպես հարկն է նախապես մշակված չէ եւ առնվազն ոչ մասնագիտական է: Այդ առումով հիշյալ նահանջը ոչ միայն չի փարատում մտահոգությունները, այլեւ ավելի է խորացնում դրանք:

բ) Հայտարարելով, թե այս օրենսդրական փոփոխություններով օտարալեզու դպրոցներում ներդրումներ կարվեն, նախարարը ցույց է տալիս իր արհամարհական եւ խտրական վերաբերմունքը հայկական դպրոցների նկատմամբ, քանի որ ներդրումները ծրագրում է ուղղել ոչ թե հայկական, այլ օտարալեզու դպրոցներ»: Նախաձեռնող խմբի հանդիպման ժամանակ որոշվեց օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնության կապակցությամբ կազմակերպել համաժողով՝ խնդրով մտահոգ մտավորականների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել