Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Մայիս 19,2010 00:00

Երեկ ՀՀ վարչական դատարանը քննեց «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի անդամներ Սոս Ավետիսյանի եւ Դանիել Իոաննիսյանի հայցով գործը եւ մերժեց հայցապահանջները:

Հիշեցնենք, որ «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի անդամների՝ մայիսի 19-ին Շարլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք եւ մայիսի 20-ին՝ ԵՊՀ-ից դեպի ՀՀ կառավարություն երթ անցկացնելու մասին իրազեկումները Երեւանի քաղաքապետարանի կողմից արգելվել էին, ու դեմ ուսանողները երեկ դիմել էին դատարան: Ըստ «Ուսման իրավունքի», դատարանը չպարզաբանեց, թե մայթերով շարժվող մի քանի հարյուր ուսանողները ինչպե՞ս կարող էին խաթարել երթեւեկությանը: Բացի այդ, դատարանի համար հայցը բավարարելու հիմք չհանդիսացավ նաեւ այն հանգամանքը, որ կազմակերպիչներին չէին առաջարկվել երթի անցկացման այլ օրեր եւ այլ ժամեր կամ միջոցառման ձեւին վերաբերող այլ պայմաններ, ինչը պահանջում է նշյալ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը: «Ուսման իրավունք» ուսանողական նախաձեռնող խմբի անդամներս խիստ մտահոգված ենք ՀՀ պետական մարմինների ուսանողական նախաձեռնություններին սվիններով դիմավորելու փաստով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել