Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

30 հոգու հարցերը լուծեցին տեղում

Մայիս 19,2010 00:00

\"\"Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ, հաշմանդամների պրոթեզավորման, չափագրման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հերթական անգամ Տավուշ են այցելել Երեւանի «Ինտերօրթո» գերմանական պրոթեզավորման կենտրոնի մասնագետները:

Ըստ մարզպետարանից ստացած տեղեկության, կենտրոնի մասնագետները հետազոտել են Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների շուրջ երեսուն հաշմանդամի, կատարել չափագրումներ: Այդպիսով, այս 30 սակավաշարժ անձանց հնարավորություն տրվեց առանց լրացուցիչ ծախսեր կատարելու՝ տեղում ստանալ բարձրորակ բժշկական ծառայություն եւ լուծել իրենց պրոթեզավորման խնդիրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել