Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԿԼԵՐԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Մայիս 19,2010 00:00

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության տեղեկացմամբ, մայիսի 15-ին, ժամը 22.10-ին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել Մարգահովիտ գյուղի բնակիչներ՝ 1986թ. ծնված Ռուզաննա, 1983թ. ծնված Սյուզաննա ու 1996 թ. ծնված Արշավիր Գ.-երը եւ 1965թ. ծնված Սիլվա Դ.-ն:

Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորվել են Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի թիվ 49 հասցեում գտնվող «Գրին Պլազա» մթերային խանութից գնված «էկլեր» թխվածք ուտելու հետեւանքով: Նույն օրը, ժամը 23.40-ին, նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Դարպաս գյուղի բնակիչներ՝ 2006 թ. ծնված Աշոտ Ղ.-ն, 1962թ. ծնված Անի Կ.-ն, 1986 թ. ծնված Տաթեւիկ Ա.-ն եւ 2008 թ. ծնված Անժելիկա Ղ.-ն: Նրանք նույնպես թունավորվել են «էկլեր» թխվածք ուտելու հետեւանքով, որը գնել են Վանաձոր քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող մթերային խանութից:

Երեկ «էկլերից» թունավորվածների թիվն անցավ 20-ից:

Հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական եւ համաճարակային համալիր փորձաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել