Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարզաբանում են «Oրանժից»

Մայիս 19,2010 00:00

«Առավոտում» (13.05.10) տպագրված «Այս մրցույթում էլ խաբեությո՞ւն» հոդվածի առնչությամբ, որտեղ անդրադարձել էինք «Օրանժի» կազմակերպած «Բարեւ, Օսլո» մրցույթին, որի մասնակիցները, պատասխանելով «Եվրատեսիլի» վերաբերյալ մի շարք հարցերի եւ հավաքելով միավորներ, պետք է մեկնեին Նորվեգիա՝ դիտելու այս տարվա «Եվրատեսիլը», սակայն հանդիպել էին «խոչընդոտների», բջջային կապի օպերատոր «Օրանժ» ընկերությունից պարզաբանեցին. «Օրանժն» առաջնորդվում է գործարար էթիկայի սկզբունքներով եւ ընկերության արժեքներով, եւ ինչպես այլ ընկերությունների, այնպես էլ իր բաժանորդների ազնիվ գործընկերն է: Ցանկանալով լիարժեք եւ սպառիչ պարզաբանում տալ՝ մեր մասնագետները ճշտեցին Ձեր տրամադրած հեռախոսահամարների բաժանորդների խնդիրների էությունը, եւ ակնհայտ դարձավ, որ մրցույթի գործընթացը ընթացել եւ դեռեւս ընթանում է բացարձակապես անխափան եւ առանց թերությունների: Այսպիսով, 055 430 299 հեռախոսահամարով մրցույթի մասնակիցը, ըստ էության ճիշտ պատասխանելով հարցին, պատասխանը ձեւակերպել է սխալ ֆորմատով, համակարգն էլ այն, բնականաբար, չի ընդունել: Ի դեպ, բաժանորդը ստացել է հաղորդագրություն, որով նրան զգուշացվել է, որ պետք է նշել ոչ թե պատասխանն ամբողջությամբ, այլ ճիշտ տարբերակին համապատասխանող տառը (a, b, c): Ընդ որում, մրցույթի բոլոր պայմանները, այդ թվում՝ նաեւ պատասխանների ընդունելի ֆորմատը, ներկայացված են մեր պաշտոնական վեբ-կայքում, որի հասցեն մրցույթից առաջ ստացել են մեր բոլոր բաժանորդներն անխտիր: Իսկ Սուրեն Վարդանյանի 14-րդ պատասխանը տեղ չի հասել այն պարզ պատճառով, որ բաժանորդն այդ պահին սպառած է եղել ինչպես իր հաշվեկշռին եղած գումարը, այնպես էլ հնարավոր բացասական կրեդիտը եւ, բնականաբար, այլեւս հնարավորություն չի ունեցել որեւէ գործողություն կատարել իր հեռախոսահամարից»:

Նշենք, որ «Առավոտին» էր դիմել նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող, սակայն Հայաստանում կատուկ կացության կարգավիճակով բնակվող Կարապետ Խաչատրյանը, որին «Օրանժի» սպասարկման սրահներից հրաժարվել էին պայմանագրային հիմունքներով ինտերնետային ծառայություններ մատուցել՝ ֆլեշի միջոցով: Այս առնչությամբ էլ «Օրանժից» հայտնում են, որ Հայաստանում բնակվող օտարերկրացիներին ծառայությունները տրամադրվում են ՀՀ օրենսդրության եւ «Օրանժի» ընթացակարգերի համաձայն, ուստի տվյալ քաղաքացին կարող է դիմել ընկերության բաժանորդների սպասարկման կենտրոն՝ հնարավոր բոլոր թյուրիմացություններից խուսափելու համար:

Հ. Գ. Սուրեն Վարդանյանին այս բջջային կապի օպերատորները 2 օրվա ընթացքում մի քանի անգամ հորդորել էին սպասել, մինչեւ իրենց մոտից կարգավորումները կարվեն կամ կպարզեն, թե ինչն է SMS-ների անհասանելիության խնդիրը, սակայն պարզվում է, որ պետք էր ավելի շատ ժամանակ, որպեսզի նրանք պարզեին, որ բաժանորդի հաշվին ընդամենը գումար չկար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել