Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նուբարաշենը՝ Արտաշատում

Մայիս 19,2010 00:00

\"\"Արտաշատի «Բանգլադեշ» թաղամասն աղբի մեջ կորած է: Լուսանկարում պատկերված այս աղբանոցը Երեւան-Արտաշատ գլխավոր մայրուղու վրա է: Սա մի տեսարան է՝ Արտաշատի «Բանգլադեշ» թաղամասից: Այնպիսի տպավորություն է, թե Նուբարաշենի աղբանոցը տեղափոխվել է Արտաշատ: Այս հակահիգիենիկ տարածքում բնակելի շենքեր կան, որոնց բնակիչները ստիպված «վայելում» են աղբանոցի ողջ «հմայքն ու բուրմունքը»: Նշենք, որ աղբանոցի հիմնական պարունակությունը կենցաղային աղբ է, որը հավաքվել է հարեւան բազմաբնակարանային շենքերից: Սովորաբար այս դեպքերում համայնքապետարանը հարցին՝ թե ինչո՞ւ չեն մաքրում տարածքը, սկսում է շենքերի անշնորհք բնակիչներին փնովել, թե «խոզ են, աղբը շենքից նետում են ուր պատահի, անդաստիարակ են» եւ այլն: Մինչդեռ տրամաբանական է, որ եթե համայնքում աղբահանությունը նորմալ կատարվեր՝ այս աղբանոցը փողոցի մեջտեղում չէր գոյանա, եւ բնակիչներն էլ, համապատասխան աղբավայր լինելու դեպքում, ստիպված չէին լինի նման «խոզություն» անել:

Ի դեպ, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հաճախ է անցնում Երեւան-Արտաշատ այս գլխավոր մայրուղով: Նա հավանաբար չի նկատում կամ չի ուզում նկատել, թե ինչ է կատարվում Մխչյանից ու Երեւանից դուրս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել