Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերթը մայթերին էլ կհասնի

Մայիս 19,2010 00:00

Երեւանում ընթացող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի աշխատանքային շրջայցը սկսվեց Սայաթ-Նովայի եւ Չարենցի փողոցների խաչմերուկից: Քաղաքապետը տեղում ծանոթացավ ասֆալտապատման աշխատանքներին:

«Անձրեւների պատճառով հետ ենք ընկել ասֆալտապատման աշխատանքներից, այս տարի մոտ 1 միլիոն քմ ասֆալտապատման աշխատանքներ կլինեն, հիմնովին վերականգնում ենք 4 փողոց: Թբիլիսյան խճուղում ասֆալտապատում իրականացնելու համար օգտագործվելու են նոր տեխնոլոգիաներ, նոր նյութեր: Ասֆալտապատող ձեռնարկություններն էլ խոստացել են, որ ասֆալտը կպահպանվի 10 տարի, իսկ առաջիկա 3 տարիներին բոլոր թերությունները նրանք կվերացնեն իրենց միջոցներով»: Պարոն Բեգլարյանը խոստացավ, որ առաջիկայում հերթը նաեւ անբարեկարգ մայթերին կհասնի. «2 տարվա ընթացքում ցանկանում ենք ավարտել բակային ասֆալտապատումը, հաջորդ տարիներին բյուջեով կհաստատենք նաեւ մայթերի վերանորոգման հարցը»:

Այցի հաջորդ կանգառը Գարեգին Նժդեհի փողոցի ուղետարի շինհրապարակն էր: Պարոն Բեգլարյանը գոհ էր նաեւ կամրջի շինարարության ընթացքից.

«Կամրջի շինարարության նախագիծը կվերանայվի, կամրջի տակ ավտոկայանատեղիներ կկառուցվեն, որը ապագայում համայնքի բյուջե գումարներ կբերի: Շինարարները խոստացան կամուրջը եւ ավտոկայանատեղին հանձնել մինչեւ աշնան վերջ: Երեւանցիները կունենան ոչ թե վերանորոգված, այլ վերակառուցված կամուրջ»: Քաղաքապետը այցելեց նաեւ Երեւանի ջերմատուն, իսկ չնախատեսված այցով հանդիպեց ջերմատան հարեւանությամբ գտնվող 4-րդ կարգի վթարային վիճակում գտնվող հանրակացարանի բնակիչներին ու խոստացավ բոլորին նոր բնակարաններով ապահովել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել