Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Մայիս 19,2010 00:00

2010թ. առաջին չորս ամիսների ամփոփիչ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ուղեւորափոխադրումներն աճել են։ Այս տարվա առաջին չորս ամիսներին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ուղեւորները 137 283 են, իսկ ժամանածները՝ 116 808։

Ինչպես նշում են Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, որին մեջբերել է tert.am-ը, վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի ուղեւորափոխադրումների աճ է նկատվում տարվա առաջին երեք-չորս ամիսներին։ Սա օրինաչափ երեւույթ է եւ կապված է արտագնա աշխատանքի մեկնողների, ինչպես նաեւ այլ գործոնների հետ։ Իսկ տարվա չորրորդ եռամսյակում արդեն աճ է նկատվում ժամանող ուղեւորների շրջանում։ Վերջին երեք տարիների վիճակագրական պատկերը հետեւյալն է. 2007թ. առաջին եռամսյակում մեկնած ուղեւորների թիվը կազմել է 133639, իսկ տարվա վերջին եռամսյակում ժամանած ուղեւորների թիվը՝ 204 179։ 2008թ., մեկնում, առաջին եռամսյակ՝ 153 746, ժամանում, չորրորդ եռամսյակ՝ 219 425։ 2009թ., մեկնում, առաջին եռամսյակ՝ 129 651, ժամանում, վերջին եռամսյակ՝ 201 925։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել