Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իջեք երկնքից»

Մայիս 19,2010 00:00

\"\"Ըստ 7or.am-ի, այդպիսի հայտարարությամբ երեկ ԱԺ-ում հանդես եկավ Էդուարդ Շարմազանովը

«Թուրք-ադրբեջանական տանդեմը, ի դեմս Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Ադրբեջանի սուլթանի պաշտոնը հորից որդի ժառանգած կրտսեր Ի. Ալիեւի, հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության հետ կապված անհեթեթ հայտարարություններով»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Թուրքիան շարունակում է ապակառուցողական լեզվով խոսել հայկական կողմի հետ՝ նշելով, որ քանի դեռ ղարաբաղյան հարցը լուծված չէ, Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը: Այս հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիայի ղեկավարության ուղեղներում դեռեւս վառ են պանթուրքիզմի եւ նեոօսմանիզմի գաղափարները: Ստիպված եմ նրանց երկնքից իջեցնել երկիր, որպեսզի նրանք ավելի իրատեսորեն նայեն աշխարհին»,- նշել է Է. Շարմազանովը՝ ավելացնելով. «նախ, Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հարցում, եւ Մինսկի համանախագահության ձեւաչափը այլընտրանք չունի: Նախօրեին նման կարծիք արտահայտեց նաեւ Չեխիայի վարչապետը: Անպտուղ խոսելու փոխարեն՝ Թուրքիան թող զբաղվի իր խնդիրներով եւ իր զորքերը դուրս բերի Կիպրոսից, որի տարածքի մի մասը զավթած պահում է 35 տարուց ավելի։ Իրականությունից հեռու հայտարարությունների առումով իր ավագ եղբայր Էրդողանից առաջ անցավ կրտսեր Ալիեւը՝ նշելով, թե Հայաստանը պետք է իր զինուժը դուրս բերի ազատագրված տարածքներից: Ալիեւին հիշեցնենք, որ ԼՂ-ն երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար  Ադրբեջանը, նախ եւ առաջ, պետք է իր զորքերը դուրս բերի Շահումյանից ու Գետաշենից եւ իր կողմից բռնազավթված հայկական տարածքներից եւ այդտեղ  վերադարձնի հայ փախստականներին: Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է՝ իր կառույցներով, բանակով, սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով»:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարը շնորհավորել է Արցախի ժողովրդին Լաչինի ազատագրման 18-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նշել, որ Արցախի անկախությունն ու հայրենիքին միացումն այլընտրանք չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել