Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ԲԱՐՔԵՐԸ

Մայիս 19,2010 00:00

\"\"

\"\"

Շաբաթ երեկոյան, ժամը 20:30-ի սահմաններում, ականատես եղանք, թե ինչպես էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության նախարարի եղբոր որդի Արմեն Դանիելյանը սպիտակ գույնի իր կողմից օգտագործվող մոտ 100 հազար եվրո արժողությամբ ՋԻՓ «Պորշե Կայեն» մակնիշի 300 SO 01 համարանիշի ավտոմեքենան կայանել Դիմիտրով փողոցում՝ իրեն պատկանող «Սենատոր» խանութի մոտ, եւ փողոցն անցնում էր հետիոտնի համար չնախատեսված վայրով՝ շրջանցելով մի քանի ավտոմեքենաներ: Մեր տեղեկություններով՝ ՋԻՓ-ի վրայի համարանիշը գրանցված է ՀՀ գլխավոր դատախազությունում, սակայն, այլ ավտոմեքենայի համար: Նկատենք, որ եթե մի մեքենայի համարանիշը դրվում է այլ ավտոմեքենայի վրա, ապա 100 հազարական դրամ տուգանք պետք է վճարի եւ տվողը, եւ վերցնողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել