Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամացույց» ծաղիկները

Մայիս 18,2010 00:00

Բույսերի ողջ կենսագործունեությունը կապված է որոշակի կենսառիթմերի հետ: Օրական կենսառիթմերն ավելի ակնհայտ են արտահայտում այն բույսերը, որոնք ունեն վառ եւ խոշոր պսակաթերթիկներով ծաղիկներ: Այդպիսի բույսերի ծաղիկները օրվա ընթացքում որոշակի ժամանակամիջոցում պարբերաբար բացվում են եւ փակվում: Բույսերի այդ ունակությունը մարդիկ նկատել են դեռ շատ վաղուց: Հին Հունաստանում եւ Հռոմում ծաղկանոցներում աճեցվել են այնպիսի բույսեր, որոնց ծաղիկները բացվել եւ փակվել են օրվա տարբեր ժամերի: Այսպիսի «կենսաբանական ժամացույցների» միջոցով կարելի է որոշել ժամանակը: Իհարկե, «կենսաժամացույցների» աշխատանքի ճշտությունը կախված է բազմաթիվ գործոններից: Օրվա ժամանակը «ժամացույց» ծաղիկները ցույց են տալիս միայն պարզ, արեւոտ օրերին, իսկ անձրեւոտ ու ամպամած օրերին սովորաբար չեն բացվում կամ էլ բացվում են այլ ժամի:
Եվ այսպես՝ ծաղիկները բացվում են.
ժամը 4-5-ը՝ սինձը, կակաչը,
5-6-ը՝ մասրենին, ճարճատուկը, դառնախոտը,
6-7-ը՝ խատուտիկը, դաշտային մեխակը, պատատուկը,
7-8-ը՝ կարտոֆիլը, ցայգածաղիկը, վուշը (կտավատ),
8-9-ը՝ նարգիզը (կալենդուլա), թավշենին,
10-12-ի միջակայքում՝ կակտուսների ծաղիկների մեծ մասը, չինական վարդը,
19-20-ը՝ հոտավետ ծխախոտը,
21-22-ը՝ գիշերային մանուշակը, էխինոպսիս տեսակի կակտուսները,
23-24-ը՝ «գիշերային գեղեցկուհին» (սա ամենախոշոր ծաղիկ ունեցող կակտուսն է):
Ծաղիկները փակվում են.
ժամը 10-ին՝ ճարճատուկը, սինձը,
11-12-ը՝ պատատուկը,
12-13-ը՝ նարգիզը, ցայգածաղիկը,
14-15-ը՝ խատուտիկը, կարտոֆիլը, կակաչը,
15-16-ը՝ չինական վարդը,
16-17-ը՝ վուշը,
19-20-ը՝ մասրենին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել