Լրահոս
Օրվա լրահոսը

Խոակին Բոգոսյանը կխաղա՞ Հայաստանի ազգային հավաքականում

Մայիս 18,2010 00:00

Արգենտինայի «Նյուելս Օլդ Բոյզ» ֆուտբոլային ակումբի ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը չի հրավիրվել ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակչում հանդես գալուն նախապատրաստվող Ուրուգվայի ազգային հավաքական: Ընտրանու մարզչական շտաբը, Օսկար Տաբարեսի գլխավորությամբ, օրերս հրապարակել է ազգային հավաքականի նախնական կազմը: 26 ֆուտբոլիստների ցուցակում Բոգոսյանի ազգանունը բացակայում է:
Դա նշանակում է, որ Արգենտինայի ազգային առաջնության լավագույն հարձակվողներից մեկին ձեռք բերելու՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հնարավորությունները մեծանում են: Ըստ «Ռեգնում» լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինքը՝ ֆուտբոլիստը, անցած շաբաթ արդեն ակնարկել է, որ, ամենայն հավանականությամբ, կարող է հագնել հենց Հայաստանի ազգային հավաքականի համազգեստը: «Ինձ Հայաստանի հավաքականում հանդես գալու գաղափարը դուր է գալիս: Ամռանը այդ հարցն ընտանիքիս եւ գործակալիս հետ քննարկելուց հետո ես վերջնական որոշում կկայացնեմ»,- Խոակին Բոգոսյանին մեջբերում է արգենտինական «La Capital»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել