Աստրախանում ընթացող շախմատի «Grand Prix» մրցաշարի վեցերորդ խաղարկությունում հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի գործերը լավ չեն ընթանում: Վլադիմիրը հերթական տուրում պարտվեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Յուեին եւ 2,0 միավորով եզրափակում է 14 մասնակիցներից կազմված մրցաշարային աղյուսակը: Երեկ մեր շախմատիստը սեւ խաղաքարերով հանդիպելու էր ռուսաստանցի Եվգենի Ալեքսեեւի հետ:
Իսկ ահա Ամերիկայի Սենտ Լյուիս քաղաքում մեկնարկած ԱՄՆ-ի առաջնությունում, որին մասնակցում են երեք հայեր, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը երեք տուրից հետո կորցրել է ընդամենը կես միավոր եւ Գատա Կամսկու, Հարիկա Նակամուրայի եւ Ալեքսանդր Օնիշչուկի հետ բաժանում է 1-4-րդ տեղերը:
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը եւ միջազգային վարպետ Լեւոն Ալթունյանը իրենց անվան դիմաց գրանցել էն 1,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում, համապատասխանաբար, ընթանում են 20-րդ եւ 21-րդ հորիզոնականներում: Երեկ Հակոբյանի մրցակիցը Կամսկին էր, Խաչիյանինը՝ գրոսմայստեր Գրեգորի Կայդանովը, իսկ Ալթունյանինը՝ Վինայ Բաթը: