Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից հյուսիս գտնվող Հինդու Կուշ լեռներում երեկ 43 մարդու տեղափոխող մասնավոր օդանավ է կործանվել:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ օդանավը հյուսիսային Կունդուզ բնակավայրից թռչում էր Քաբուլ: Այն վայր է ընկել Սալանգի լեռնանցքի մոտ: Կործանված օդանավի ուղեւորների թվում կան նաեւ օտարերկրացիներ:
Որոնողական աշխատանքներին օժանդակելու համար Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերը օդանավ են ուղարկել դեպքի վայր: