Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՎՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՑՐԵԼ ԵՆ

Մայիս 18,2010 00:00

Ադրբեջանական ոստիկանությունը, ուժի կիրառմամբ, ցրել է «Ազադլիգ» քաղաքական դաշինքի՝ «Նարիմանով» կինոթատրոնի դիմաց կազմակերպված հանրահավաքը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը՝ հղում անելով «Թուրան» լրատվական գործակալությանը:
Չնայած այն հանգամանքին, որ հանրահավաքը նախատեսված էր սկսել Ադրբեջանի ժամանակով ժամը 15-ին, սակայն հանրահավաքից դեռ կես ժամ առաջ ոստիկանության արագ արձագանքման զորամասի ստորաբաժանումներն ակտիվ գործողություններ են իրականացրել: Վերջիններս շրջապատել են «Նարիմանով» կինոթատրոնի դիմաց գտնվող հրապարակը, ստուգումներ իրականացրել թատրոնի հարեւանությամբ գտնվող՝ դեպի մետրոպոլիտեն ելումուտ անող քաղաքացիներին:
Հանրահավաքի ամենաակտիվ զանգվածը փորձ է կատարել ճեղքել ոստիկանության շարասյունը եւ ներթափանցել «Նարիմանով» թատրոնի մերձակա տարածք: Նրանք իրենց երթը անցկացնում էին «Ազատություն», «Ազատ ընտրություններ» կարգախոսների ներքո:
Սակայն ակցիայի մասնակիցներին չի հաջողել իրականացնել իրենց մտահղացումը, քանի որ ոստիկանական ուժերը նրանց բռնի ուժով կանգնեցրել են: Մի քանի տասնյակ մարդկանց նկատմամբ բռնություններ են իրականացվել, իսկ հանրահավաքի մնացած մասնակիցներին բռնի ուժով նստեցրել են՝ մինչ այդ քաղաքային երթուղուց հանված ավտոբուսներն ու երթուղային տաքսիները եւ տարել անհայտ ուղղությամբ:
Ականատեսների վկայությամբ, ոստիկաններն այնքան դաժանորեն են իրականացրել այդ գործողությունները, որ նույնիսկ չեն խղճացել կանանց, ծերերին եւ նույնիսկ կույրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել