Հոնկոնգում բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 36-ի, 255-ը վիրավորվել են: Թաիլանդի մայրաքաղաքում շարունակվում են բախումները կառավարական զորքերի եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ: Ինչպես հաղորդում է «ՌԲԿ.ռու»-ն, վկայակոչելով Associated press-ը, Հոնկոնգի խաղաղ բնակիչները պահանջում են ՄԱԿ-ի միջամտությունը, սակայն կառավարությունը հայտարարում է, որ միջամտության անհրաժեշտություն չկա եւ ինքուրույն կհաղթահարի բողոքողների դիմադրությունը: Այժմ «կարմիրշապիկավորները» քաղաքի տարբեր հատվածներում արգելապատնեշներ են կառուցել՝ օգտագործելով անիվներ, շինարարական եւ ձեռքի տակ ընկած այլ առարկաներ:
Թաիլանդի՝ արտակարգ դրություն հայտարարած նահանգների թիվը շարունակում է աճել: Այժմ արտակարգ դրության ռեժիմը գործում է երկրի 17 նահանգներում: «Կարմիրշապիկավորները» Թաիլանդի մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են անում 2010թ. մարտից: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը եւ արտահերթ ընտրությունների անցկացում: