Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՐԱՆԸ ՄԵԿ ԱՄՍԻՑ ԿԺԱՄԱՆԻ ԹՈՒՐՔԻԱ

Մայիս 18,2010 00:00

Երեկ Թեհրանում Իրանի, Բրազիլիայի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է միջուկային վառելիքի փոխանակման մասին համաձայնագիր, որով նախատեսվում է իրանական ցածրհարստացված ուրանը Թուրքիայի տարածքում փոխանակել հարստացված միջուկային վառելիքի հետ:
Համաձայնագիրը Իրանի եւ Բրազիլիայի նախագահների ու Թուրքիայի վարչապետի ներկայությամբ ստորագրել են այդ երկրների արտգործնախարարները: Ըստ համաձայնագրի՝ Թուրքիա կուղարկվի 1200 կգ ցածրհարստացված (3,5%) ուրան, որը կփոխանակվի 120 կգ հարստացված (20%) միջուկային վառելիքի հետ: Ինչպես հայտնում է tert..am-ը, ըստ Թուրքական TRT հեռուստաալիքի, ուրանի առաջին խմբաքանակը Թուրքիա կուղարկվի մեկ ամսվա ընթացքում: Համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիայի վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել պաշտոնական Թեհրանին՝ ուրանի հարցում Թուրքիայի նկատմամբ ցուցաբերված վստահության համար:
Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաեւ, որ Իրանը բոլոր իրավունքներն ունի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել