Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿՆ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅՈՒՄ

Մայիս 18,2010 00:00

Մայիսի 15-16-ը Նոյեմբերյան քաղաքում  կայացավ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված վոլեյբոլի առաջնություն, որին մասնակցում էր  8 թիմ՝ Նոյեմբերյանի քաղաքի՝ 2, Կողբի, Դովեղի, Պտղավանի, Այրումի, Նոյեմբերյանի զորամասի եւ ռազմական ոստիկանության թիմերը: Մրցաշարում երրորդ տեղը գրավեց  Այրում քաղաքի թիմը: Եզրափակիչում մրցակցեցին Նոյեմբերյանի մարզադպրոցի եւ զորամասի թիմերը: Հետաքրքիր եւ լարված խաղն ավարտվեց նոյեմբերյանցիների հաղթանակով՝ 3:2 հաշվով: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը մրցանակակիր թիմերին գավաթներ հանձնեց: Առողջ ապրելակերպի, սպորտով զբաղվելու լավ օրինակ ցուցադրեց «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Աշոտ Գյոզալյանը, ով  մրցաշարի առաջին օրը Նոյեմբերյանի  մարզադպրոցի թիմում էր հանդես գալիս: Աշոտը նախկինում կարգային վոլեյբոլիստ է եղել: Եզրափակիչ խաղի գլխավոր մրցավարը էլի Աշոտ Գյոզալյանն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել