Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԶԱՆԳԵԼ Է ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆՈՎ

Մայիս 18,2010 00:00

\"\"Մայիսի 16-ին, ժամը 13.00-ին, անձը չպարզված քաղաքացուց՝ կանացի ձայնով, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ. Մաշտոցի պողոտայի 42 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետում տեղադրված է ռումբ, որը կպայթի ժամը 14.00-ին: ՀՀ ԱԱ եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից մինչեւ ժամը 14.10-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
Մեկ այլ ահազանգում էլ հնչել է, որ «Կոզիրոկ» սրճարանում է ռումբ տեղադրված: Այդ ահազանգն էլ է եղել կեղծ:
Իսկ 3-րդ ահազանգն այն մասին էր, որ ոստիկանության Մալաթիա բաժնի դիմաց՝ «Օպելում» ռումբ է դրված: Այդ ինֆորմացիան էլ էր կեղծ: Երեկվա մեր տեղեկություններով պարզվել է, որ ահազանգների հեղինակը Երեւանի Մեծարենցի փողոցի 23-ամյա բնակիչ Էդգար Վիրաբյանն է: Վերջինս հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել