Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալը մահացել է

Մայիս 18,2010 00:00

Մայիսի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հանկարծամահ է եղել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով, 305-րդ հոդվածով, 34-305-րդ հոդվածներով, 217-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով (1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող դատապարտյալ) 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Ըստ ԱՆ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի, դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզելու ուղղութամբ տարվում է քննություն:
Նա տառապում էր երիկամների սուր ցավերից եւ հարազատներից խնդրում էր դեղեր, որոնք ՔԿՀ-ն չի տրամադրել նրան:
Համլետ Ստեփանյանի գործը գտնվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Դատապարտյալը, որի դեմ «Հոկտեմբերի 27-ի գործով» ո՛չ 7 ամբաստանյալները, ո՛չ 9 տասնյակից ավելի վկաները որեւէ մեղադրական ցուցմունք չեն տվել, բողոքում էր, որ իրեն հանիրավի են դատապարտել: Նրա վաղաժամկետ ազատման ժամկետը վաղուց լրացել էր եւ այդ կապակցությամբ նա դիմել էր ինչպես անկախ հանձնաժողովին, այնպես էլ ՔԿՀ ղեկավարներին: Համլետ Ստեփանյանը ռեժիմային կարգի որեւէ խախտում չէր կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել