Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՖՐԻԿԱՑԻՆ ՀԱՅՏՆԵԼ Է

Մայիս 18,2010 00:00

Մայիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 42-ամյա Գեղամ Մաթեւոսյանն ու հայտնել, որ ապրիլի 20-ին, ժամը 15-ին իր բջջային հեռախոսի էլ. փոստով ստացել է հաղորդագրություն՝ Աֆրիկայի Տոգոյի Հանրապետության բնակիչ Ալբերտ Ագբեյումից: Նամակում աֆրիկացին հայտնել էր, որ Մաթեւոսյանի ազգանունը համընկնում է իր նախկին գործատու, այժմ հանգուցյալ Լարա Մաթեւոսյանի ազգանվան հետ, որը բնակվել էր Տոգոյի Հանրապետությունում եւ ներկայումս բանկում նրա հաշվին կա մոտ 17.000.000 ԱՄՆ դոլար կարողություն եւ ինքը փնտրում է նրա ժառանգորդին՝ նշված գումարը նրան հանձնելու համար: Մի քանի անգամ նույն փոստի միջոցով հաղորդակցվելուց հետո աֆրիկացին հայտնել է, որ ժառանգորդը կարող է լինել նաեւ Գեղամ Մաթեւոսյանը եւ փաստաթղթերի ձեւակերպման համար խաբեությամբ վերջինիցս պահանջել է 3.250 ԱՄՆ դոլար, որից 250 դոլարն ինքը ս/թ մայիսի սկզբներին ուղարկել է Երեւանի Իսահակյան փողոցում գտնվող «Կոնվերսբանկ» ՓԲԸ միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել