Երեկ, ժ.00.40-ի սահմաններում, Հրազդանի ոստիկանության բաժնում ստացվել էր հաղորդում, որ հիվանդանոց տեղափոխված 62-ամյա Մարգարիտա Թովմասյանը մահացել է: Տարբեր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել նաեւ Մարգարիտայի որդին՝ 33-ամյա Սամվել Թովմասյանը, եւ 31-ամյա Քրիստինեն: Պարզվել է, որ բակում նրանց դանակահարել է 21-ամյա Արբակ Ն.-ն: Վերջինս ձերբակալվել է: