Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՂՄ Է ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Մայիս 18,2010 00:00

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) կողմ է օտարալեզու դպրոցների բացմանը: Այս մասին նա երեկ ասել է «7 օր»-ի թղթակցին՝ բառացի նշելով. «Թող պետական չլինի, մասնավոր թող լինի, թող էթան, մասնավոր լեզու ա, սովորեն, ի՞նչ ա եղել»: Ըստ նույն աղբյուրի, Ս. Ալեքսանյանը նաեւ ասել է, որ ինչպես ինքը, իր զավակները նույնպես հայկական դպրոցում են սովորում: «Իմ երեխաներին տանը պարապում են անգլերեն,- ըստ 7or.am-ի, ասել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ ավելացնելով, որ նրանք, անգլերենից բացի, այլ օտար լեզու չեն պարապում: Օտարալեզու դպրոցները բացվելուց հետո էլ Ս. Ալեքսանյանը դեռ կմտածի՝ տանի՞ իր երեխաներին այդպիսի դպրոց, թե՞ ոչ: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանն ունի 7 զավակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել