Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Մայիս 18,2010 00:00

Մայիսի 20-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում քննարկվելու է «Հարավային Կովկասում Եվրամիության ռազմավարության մշակման անհրաժեշտության մասին» զեկույցը, որը ներկայացնելու է բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը:
Ըստ «Արմինֆո»-ի՝ այդ զեկույցում մասնավորապես նշված է, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է օգտագործեն արձանագրությունների վավերացման ու փաստաթղթերի դրույթներն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամանակահատվածում իրականացնելու միջոցով հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Զեկույցում նաեւ նշված է, որ հայ-թուրքական գործընթացն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկու տարբեր գործընթացներ են ու պետք է ընթանան իրենց սեփական տրամաբանությամբ: Թեեւ ասվում է, որ երկու գործընթացներից մեկում առաջընթացը կարող է դրական հետեւանքներ ունենալ ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի զարգացման համար:
Անդրադարձ կա նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը. կոչ է արվում ԵՄ Խորհրդին ուսումնասիրել խաղաղարար գործընթացին աջակցելու հնարավորությունը՝ անվտանգության ու պաշտպանության բնագավառում եվրոպական ընդհանուր քաղաքականության շրջանակներում առաքելությունների մասնակցությամբ, որոնք մոնիտորինգի առաքելություն կուղարկեն հակամարտության վայր, ինչը կնպաստի միջազգային խաղաղապահ ուժի ձեւավորմանը, հենց որ քաղաքական լուծում գտնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել