Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համերգ եւ հանրային դիտում

Մայիս 18,2010 00:00

Շուտով, ի հավելումն «Ծիրանի կորիզ» երգի պաշտոնական տեսահոլովակի, հեռուստատեսությունում կհայտնվի նաեւ նույն երգի մեկ այլ տեսահոլովակ, որի տեսագրմանը մասնակցել են Հայաստանի տարբեր քաղաքների եւ գյուղերի բնակիչներ, ովքեր մաս առ մաս կատարել են «Ծիրանի կորիզ» երգը: Ըստ tert.am-ի, Orange-ի նախաձեռնությամբ ստեղծված տեսահոլովակը, որը, այսպես կոչված՝ lip-dub է, կոչ է անում միասին աջակցել Հայաստանի հաղթանակին: «Սա դեռ ամենը չէ: Առաջին անգամ Հայաստանի երկու մեծ քաղաքներում Orange-ը նախաձեռնել է «Եվրատեսիլի» հանրային դիտում, որը հնարավորություն կտա ցանկացողներին միասնաբար աջակցել Հայաստանին»,- ասել է ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Երեւանում կկազմակերպվի «եվրատեսիլյան» համերգ, որի ժամանակ ելույթ կունենան նախորդ տարիներին «Եվրատեսիլին» մասնակցած կատարողներ՝ տարբեր երկրներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել