Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սկզբից երկու շրջա՞ն

Մայիս 18,2010 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ ժամանել է Բաքու: Ըստ «Նոյյան Տապան»-ի, տեղեկացնելով այդ մասին՝ 1news.az ինտերնետային պարբերականը նշում է, որ Էրդողանը  նախ մեկնել էր  Թեհրան, որտեղից էլ` Ադրբեջանի մայրաքաղաք: Թուրքիայի վարչապետի` Բաքվում կայանալիք հանդիպումների օրակարգում հիմնականը, ադրբեջանական աղբյուրի վկայությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ էներգետիկ հարցերն են: Վկայակոչելով Hurriyet-ը, 1news.az-ը տեղեկացնում է, թե Բաքվում Էրդողանը բացահայտելու է Ղարաբաղյան կարգավորման նոր ծրագիր, ըստ որի՝ Հայաստանը նախ ազատելու է Ղարաբաղը շրջապատող եւ ներկայումս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններից 2-ը՝ Քելբաջարը եւ Ֆիզուլին, ինչի դիմաց Ադրբեջանը բացելու է Հայաստանի հետ սահմանը: Ըստ թուրքական աղբյուրի՝ նման բանաձեւը մշակվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ Վաշինգտոնում եւ Ռուսաստանի նախագահի հետ Անկարայում Թուրքիայի վարչապետի ունեցած հանդիպումների արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել