Լրահոս
Օրվա լրահոսը

6:3՝ հօգուտ ՀՀԿ-ի

Մայիս 18,2010 00:00

Կիրակի օրը Արարատի մարզի 10 գյուղերում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով՝ 9 գյուղերում թեկնածուներ առաջադրած իշխող Հանրապետական կուսակցությունից գյուղապետ են դարձել 6-ը, առավել թվով ձայներ հավաքած թեկնածուներից 3-ը անկուսակցական են, իսկ 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված արդյունքների, 2 գյուղերում՝ Հայանիստում եւ Սիսում, անկուսակցական թեկնածուները հաղթել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին: Սայաթ-Նովա գյուղում «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը Հանրապետական կուսակցության ներկայացուցչից 90 ձայնով ավելի արդյունքով է դարձել գյուղապետ: 10 գյուղերից 3-ում էր առաջադրվել մեկական թեկնածու, նրանցից 2-ը՝ Հանրապետական կուսակցությունից, 1-ը՝ անկուսակցական: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընտրախախտումների վերաբերյալ դիմում-բողոքներ չեն ստացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել