Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ջավախահայերի հայտարարությունը

Մայիս 18,2010 00:00

Ռուսաստանի ջավախահայերի համայնքի տարածած տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի ջավախահայերի համայնքը Վրաստանի իշխանություններին կոչ է անում նոր կառավարական ռազմավարությունը կիրառել Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի օրինակով: Տարեսկզբին Վրաստանի կառավարությունը հաստատել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ միասնական ռազմավարությունը: Փաստաթուղթը նախատեսում է հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ եղանակներ՝ ներդրումների ներգրավման ճանապարհով, կոչվում է «Մասնակցություն համագործակցության ճանապարհով»: Աբխազական եւ հարավօսական կողմերը բացասաբար են ընդունել վրացական ռազմավարությունը: Իսկ Ռուսաստանի ջավախահայերի համայնքի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով ծագած իրավիճակը՝ Ռուսաստանի ջավախահայերի համայնքը Վրաստանի իշխանություններին կոչ է անում առաջարկվող փաստաթղթում նախատեսված ռազմավարությունը գործնականում կիրառել Սամցխե-Ջավախք-Ծալկա հայաբնակ տարածաշրջանի նկատմամբ: Ռուսաստանի ջավախահայերի համայնքը համոզված է, որ ներդնելով փաստաթղթում նախատեսված գործողությունների ծրագիրը, Վրաստանի իշխանությունները միջազգային հանրությանն ակնբախորեն կցուցադրեն այն մոդելը, որն առաջարկվում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել