Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՍՊԻՍԻ «ԸՆԿԵՐՆԵ՞Ր» ՈՒՆԻ

Մայիս 18,2010 00:00

\"\"

\"\"

Շաբաթ օրը, առավոտյան 9:30-ի սահմաններում, ականատես եղանք, թե ինչպես էր ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ՀՀ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը ծառայողական «Ֆոլքսվագեն» մակնիշի 019 LL 55 համարանիշի ավտոմեքենան  (լուսանկարում առաջինը) կայանել Տիգրան Մեծի պողոտայի՝ Մանկավարժական համալսարանի դիմաց՝ այն հատվածում, որտեղ կա կանգառն արգելող նշան: Երբ նկարահանում էինք նախարարի ավտոմեքենան, մոտեցավ կարմիր մարզահագուստով մի երիտասարդ (լուսանկարում՝ երկրորդը) եւ սկսեց բղավել. «հնչի ես նկարում ընգերոչս ավտոն, արա, հո դու թուրք չե՞ս»: Այնուհետեւ այդ «ստվերային թիկնապահը»  նկարահանման մասին «խաբար տվեց» նախարարի վարորդին, որն էլ մոտեցավ մեզ եւ սկսեց հոխորտալ. «ինչ ա, դու մեզ չե՞ս ճանաչում, չգիտե՞ս էս ավտոն
ումն ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել