Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանային գիշերը»՝ Սարյանի տուն-թանգարանում

Մայիս 15,2010 00:00

Արդեն մի քանի տարի է, ինչ թանգարանային կյանքում ավանդույթ է դարձել «Թանգարանային գիշեր» միջոցառման կազմակերպումը: Այս տարի այն նշվելու է մայիսի 15-ին՝ հայտարարվելով «բաց դռների օր» գրեթե բոլոր թանգարաններում: Այդ առիթով Մ. Սարյանի տուն-թանգարանը կազմակերպել է միջոցառումների շարք, որը կսկսվի ժամը 18-ին եւ հաջորդաբար կշարունակվի մինչեւ ժամը 24-ը: Միջոցառումը կսկսվի Մ. Սարյանի «Հեքիաթներ եւ երազներ» ջրաներկ նկարաշարքի նոր գեղարվեստական տպագրությունների ցուցադրմամբ, որը ներկայացնում է MUSHART ստուդիան՝ Մ. Սարյանի տուն-թանգարանի հեղինակային թույլտվությամբ: Թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը զեկուցում կկարդա Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացված Մ. Սարյանի ծննդյան 130-ամյակին նվիրված ցուցահանդեսի մասին:
Կլինի նաեւ դաշնամուրային համերգ՝ Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ: Այնուհետեւ կհետեւի վոկալ երաժշտության համերգը: Կցուցադրվեն Մ. Սարյանի ծննդյան 130-ամյակին նվիրված հաղորդումներ, այցելուները հնարավորություն կունենան ականատես լինելու կտավի ստեղծմանը՝ երիտասարդ նկարիչների կողմից եւ այլ հետաքրքիր միջոցառումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել