Այսօր Ազգային օպերային թատրոնում կկայանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) համերգը՝ կոմպոզիտոր, դաշնակահար-ջազմեն Գարի Քեոսայանի եւ ամերիկացի ճանաչված ջազային երգչուհի Ինեդայի մասնակցությամբ: Թեեւ այս անունները հայ հանդիսատեսին ներկայացնելու հարկ չկա, սակայն նշենք, որ Գ. Քեոսայանը առաջին անգամ իր ստեղծագործությունների կատարումներով հանդես կգա սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ. նա մշտապես հանդես է եկել իր՝ 1998թ. հիմնած ջազ-քառյակի հետ:
Կոմպոզիտորը հարցազրույցներում ու ասուլիսներում շեշտում է, որ իր ջազ-քառյակն առանձնանում է ամերիկյան այլ կոլեկտիվներից՝ ազգային կոլորիտով: