Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի ամեն ինչ խառնել են

Մայիս 15,2010 00:00

\"\"\"\"
Առաջինը ԵՄ լոգոն է, երկրորդը՝ ԵԽ:

Ինչպես արդեն նշել էինք, այսօր Եվրոպայով մեկ կթեւածի «Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությունը՝ Եվրոպայի 800 մլն քաղաքացիներին նույն օրը, նույն ժամին հրավիրելով մեծ ու փոքր թանգարաններ, որոնք կաշխատեն արեւի մայրամուտից մինչեւ կեսգիշեր: Հայաստանյան թանգարանները եւս արդեն քանիցս մեծ խանդավառությամբ միանում են այս նախաձեռնությանն ու կանգնում եվրոպական մեծ ու փոքր թանգարանների կողքին:  Նախաձեռնությունը համակարգվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Թանգարանների գիշերվա մեկնարկից մեկ օր առաջ արդեն նախարարության տարածած  գովազդային նյութերում (բամբակյա շապիկներ, ծրագիր, բուկլետ) աչք է ծակում հերթական կոպիտ սխալը, որն արդեն թյուրիմացություն չես որակի: Սոսկ տգիտությամբ կարելի է բացատրել, որ ինչպես «Գիշերվա» (www.nuitdesmusees.culture.fr),  այնպես էլ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական վեբ-կայքերում տեղադրված «Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո» արտահայտություններից հետո՝ «մերոնց» կողմից թողարկված գովազդային  նյութերը ԵԽ լոգոտիպի փոխարեն կրում են եվրոպական այլ կառույցի՝ ԵՄ լոգոտիպը: Հավանաբար նախարարությունում առաջնորդվել են ոչ թե եվրոպական քաղաքական կառույցների մասին իմացությամբ, այլ երեւի «գույնը բռնացնելով»: Ի դեպ, փոխնախարար Արեւ Սամուելյանը, ով համակարգում է նաեւ թանգարանային ոլորտը,  նոր-նոր է վերադարձել Եվրոպայի խորհրդից, ուր մասնակցել է CDPATEP-ի (ԵԽ մշակութային ժառանգության եւ լանդշաֆտի գլխավոր կոմիտեի) նստաշրջանին:
Ենթադրում ենք, որ նախարարի հերթական քավության նոխազն այս անգամ կարող է դառնալ «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիան» կամ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել