Մեծ Բրիտանիայի փոխանակման կետերում դադարեցվել է 500 եվրո նոմինալ արժեքով թղթադրամների առք ու վաճառքը: Իշխանությունները հույս ունեն, որ դա կօգնի փողերի լվացման դեմ պայքարին: Սքոթլենդ-Յարդի՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գերատեսչության ներկայացուցչի ասելով, Մեծ Բրիտանիայում շրջանառվող 500 եվրո արժեքով թղթադրամների 90%-ը քրեականացված կառույցների ձեռքում է գտնվում: Հանցագործները, ըստ նրա, նախընտրում են իրենց եկամուտները պահել հենց այդ նմուշի թղթադրամներով: Բանն այն է, որ մեկ միլիոն ֆունտը 20 ֆունտանոց թղթադրամների տեսքով կշռում է 50 կգ, այն դեպքում, երբ նույն գումարը 500 եվրո թղթադրամներով կշռում է ընդամենը 2,2 կգ, ինչը զգալիորեն հեշտացնում է խոշոր գումարների տեղափոխումը: 500 եվրո արժեքով թղթադրամի վաճառքի դադարեցումը նշանակում է, որ երկրի տարածքում այդ թղթադրամով այլեւս հնարավոր չի լինի գնումներ կատարել: Բայց արտերկրից Մեծ Բրիտանիա մտնող զբոսաշրջիկներն այդ նույն նոմինալ արժեքով թղթադրամները կարող են վաճառել: