Ղրիմի պատգամավորները մտադիր են դիմել Ռադային՝ ինքնավարության տարածքում ռուսերենը որպես պետական լեզու հայտարարելու առաջարկությամբ: BBC-ի մատուցմամբ, խոսքը մասնավորապես Ղրիմում ռուսաց լեզվի ազատ օգտագործման երաշխիքները Սահմանադրությամբ ամրագրելու մասին է: Հիշեցնենք, որ հանրապետության գրեթե 15 միլիոն բնակիչները ռուսերենը համարում են իրենց մայրենի լեզուն, թեեւ Ուկրաինայի հիմնական օրենքով երկրում պետական միակ լեզուն ուկրաիներենն է: Հենց այս խնդրի շուրջ էլ ե՛ւ Ղրիմում, ե՛ւ Ուկրաինայում թեժ բանավեճեր են ծագել: