Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները ավիավթարից էլ են փորձում օգուտներ քաղել

Մայիս 15,2010 00:00

\"\"ՆԱՏՕ-ում «The Washington Times»-ի աղբյուրը հայտնել է, թե Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի ինքնաթիռի վթարի հետեւանքով ոչ միայն այդ երկրի ամերիկյան կողմնորոշում ունեցող 100 առաջնորդներ են զոհվել, Մոսկվային հայտնի են դարձել գաղտնիք պարունակող նյութեր: Աղետի հետեւանքով զոհվել էին Լեհաստանի ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան զինվորական խորհրդականներ եւ սպաներ, որոնք ինքնաթիռում իրենց հետ ունեցել են ՆԱՏՕ-ի համար տեղեկատվական գաղտնիքներ պարունակող համակարգիչներ, ֆլեշ-քարտեր: ՆԱՏՕ-ի հետախուզությունում, պարբերականի աղբյուրի ասելով, ռուսական կողմը այսօր արդեն տիրապետում է գերգաղտնագրերի, որոնք օգտագործել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականները՝ արբանյակային կապով կոնֆիդենցիալ բանակցություններ վարելու համար: Հիմա գաղտնագրերը գրեթե նորացվել են, բայց ռուսական հետախուզությունը, հնարավոր է, որ հաջողացրել է գաղտնազերծել իրենց ձեռքում հայտնված բանակցությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսների եւ անգամ մեկ տարվա ընթացքում, եւ մուտք են ստացել դեպի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորագույն գատնիքները:
Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ ռուսական կառավարությունը հրաժարվում է ամբողջ ծավալով համագործակցել Լեհաստանի կառավարության հետ, փոխանցել տեղի ունեցած ավիավթարի պատճառները կամ նույնիսկ լեհական կողմին փոխանցել ինքնաթիռի «սեւ արկղերը»: Մյուս կողմից, պարբերականի փոխանցմամբ, Լեհաստանի ժամանակավոր կառավարությունն էլ իր հերթին ռուսներից չի պահանջում աղետի վերաբերյալ առկա հարցադրումների պատասխանները: Ավելին, լեհական հատուկ ծառայություններին ու ավիացիոն ծառայություններին թույլ չի տրվել մուտք գործել աղետի վայր: Այսօր արդեն տասնյակ հազարավոր լեհեր բողոք են ստորագրել՝ պահանջելով տեղի ունեցած ավիավթարի առիթով միջազգային հետաքննություն անցկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել