Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՒՍԱՖԻԿԱՑՄԱՆ» ԴԵՄ

Մայիս 15,2010 00:00

Երեկ Հայաստանի գրողների միությունը վերջապես որոշել է խախտել լռության ուխտն ու խոսել հատկապես վերջին օրերին հասարակական եւ քաղաքական լայն շրջանակների կողմից քննարկվող եւ վիճահարույց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի մասին: Քննարկելով դրանք՝ ՀԳՄ  նախագահությունը կտրականապես դեմ է արտահայտվել ներկայացված նախագծին՝ այն համարելով ոչ միայն ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածին հակասող, այլեւ անհեռատես ու ոչ ընդունելի՝ ազգային-պետական շահերի հայեցակետից, եւ առաջարկել է ՀՀ ԱԺ-ին՝ փաստաթուղթը քննարկման չդնել: ՀԳՄ-ի համոզմամբ, «անխաթար պահպանելով կրթական ազգային համակարգը՝ միանգամայն հնարավոր է էապես բարելավել օտար լեզուների ուսուցումը մեր դպրոցներում»՝ ժամանակի պահանջներին համահունչ սերունդ դաստիարակելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել