Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստուգումներ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ում

Մայիս 15,2010 00:00

Ինչպես տեղեկացնում է lragir.am-ը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ստուգումների արդյունքները կամփոփվեն մոտակա օրերս՝ մայիսի վերջին տասնօրյակում: lragri.am-ի մատուցմամբ, թեեւ ստուգումները դեռեւս շարունակվում են, բայց ակնառու են պետական բյուջեով գիտությանը հատկացված միջոցների բաշխման կամայականությունները: Մասնավորապես, ակնհայտ է Երեւանի ճարտարապետա-շինարարական պետական համալսարանի (ռեկտոր՝ Հ. Թոքմաջյան) էական ազդեցությունը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի գործունեության վրա, որի ապացույցն էր նաեւ վերջերս Ջերմուկում տեղի ունեցած երեքօրյա գիտաժողով-կերուխումը:
lragir.am-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն, շուտով ստուգումներ կսկսվեն նաեւ ԵՃՇՊՀ-ում, որտեղ, մյուս գիտահետազոտական կազմակերպությունների համեմատ, արձանագրվել են բարձր աշխատավարձեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել