Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մորմոններն էլ օգնեցին

Մայիս 15,2010 00:00

ԱՄՆ դեսպանատնից ուղարկված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ երեկ  ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը, ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդասիրական օգնության գրասենյակի տնօրեն Ջերրի Օբերնդորֆերը,  ՀՀ կառավարման մարմինների ներկայացուցիչները, միջազգային հասարակական կազմակերպությունները եւ այլ հյուրեր մասնակցեցին Արարատի մարզի Դարբնիկ գյուղի դպրոցում ջեռուցման համակարգի եւ սանհանգույցների կառուցման ծրագրի բացմանը: 1966թ. կառուցված այս դպրոցում չեն եղել ոչ ջուր, ոչ ջեռուցում եւ ոչ էլ սանհանգույցներ։  Ծրագիրն իրականացվել է «Միջազգային օգնություն եւ զարգացում» կազմակերպության կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտի տրամադրած 19 հազար դոլար ֆինանսավորման շնորհիվ։ Իրենց աջակցությունն են բերել «Վերջին օրերի սրբերի բարեգործություններ» կազմակերպությունը (մորմոնները) ($4000) եւ Քերոլայն ու Ջորջ Նաջարյանները՝ ԱՄՆ-ից ($4000)։
Փորձեցինք  ճշտել Մայր աթոռի վերաբերմունքը՝ արդյո՞ք մտահոգ չեն, որ մորմոններն են դպրոցում բարեգործություն իրականացնում: Տեղեկատվական համակարգից հայր Հակոբը խոստացավ ավելի ուշ պատասխանել, իսկ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Վարդանը՝ տեղեկատվությունը այլ աղբյուրներից ճշտելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել