Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԱՃ՝ ՆԱԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ

Մայիս 15,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տրամադրած տվյալների համաձայն, այս տարվա ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 214 ծնունդ, 21-ով ավելի՝ քան 2009-ի ապրիլին: 77 երեխա ծնվել է Մարտունու, 47 երեխա՝ Սեւանի, 41 երեխա՝ Գավառի, 37 երեխա՝ Վարդենիսի եւ 20 երեխա՝ Ճամբարակի տարածաշրջաններում:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի, ծնունդների աճը բացատրվում է ինչպես պետության կողմից անվճար ծննդօգնության կարգի սահմանմամբ, այնպես էլ երրորդ եւ ավելի երեխաներ ունենալու դեպքում՝ դրամական միանվագ խրախուսմամբ:
Հիշեցնենք, որ, պաշտոնական տվյալների համաձայն, անցած տարվա համեմատությամբ ծնունդների աճ կա նաեւ Գյումրիում, Տավուշի մարզում, Ղարաբաղում, Աբովյանում եւ հարակից գյուղերում (13.01.2010՝ «Ծնունդների աճ՝ Գյումրիում», 15.01.2010՝ «Ծնունդների աճ՝ նաեւ Տավուշում», 22.01.2010՝ «Ծնունդների աճ՝ Ղարաբաղում», 16.04.2010՝ «Աբովյանում «բեյբի բում» է»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել