Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՈՇԵՑԻՆ 16 ՄԻԼԻՈՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Մայիս 15,2010 00:00

Տեղեկացրել ենք, որ երեկ՝ մայիսի 14-ին, Երեւանում կայանալու էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այն կայացել է փակ դռների ետեւում: Մի պահ լրագրողներին ներկայացած հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասել է, որ հոգաբարձուների խորհուրդը լսել եւ ընդունել է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը:
Սրանից բացի, Արա Վարդանյանն ասել է, որ 2009 թվականի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է շուրջ $16 միլիոն, որից $11 միլիոնը կծախսվի Շուշիի բարեկարգման ծրագրի վրա, $2 միլիոնը՝ Լեռնային Ղարաբաղում այլ ծրագրերի իրականացմանը կուղղվի (ԼՂՀ 323 գյուղերից մոտ 200-ը ջրամատակարարման խնդիրներ ունի), իսկ մնացած $3 միլիոնը՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերում ծրագրերի իրականացմանը. դպրոցների, հիվանդանոցների, գրադարանների վերանորոգում, ոռոգման ենթակառուցվածքների վերականգնում եւ այլն:
Արա Վարդանյանը նշել է նաեւ, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճնգաժամը ոչ 2008-ին, ոչ էլ 2009-ին չի ազդել հայ բարերարների նվիրատվությունների վրա: 2008 թվականին հավաքվել էր $30 միլիոն: Իսկ անցած տարի Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում 4,2 միլիարդ դրամի ծրագրեր են իրականացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել