Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՏՈՆԵԼ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

Մայիս 15,2010 00:00

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Ու թեեւ այդ օրը ո՛չ հաջորդում եւ, առավել եւս, ո՛չ էլ նախորդում է որեւէ մակարդակի ընտրությունների, այդուամենայնիվ, երեկ աչք շոյող մի տեսարանի ականատես եղանք: Նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածում դեռ տարիներ առաջ թաղամասի երեխաների համար կառուցված փոքրիկ զբոսայգին, որտեղ տեղադրված ճոճանակներն արդեն հնացել էին, երեկ արդեն արագ տեմպերով բարեկարգվում էին: Թաղապետարանի «Կանաչապատում» ընկերության աշխատակիցների կողմից տարածքը մաքրվեց ու տեղադրվեց մի նոր ու գունեղ, ոլորապտույտ խաղահրապարակ՝ ուրախ բլուրներ: Կատարվող աշխատանքներին հենց տեղում հետեւում էին ոչ միայն թաղամասի տարեց մի քանի բնակիչներն ու ոգեւորված երեխաները, այլեւ թաղապետարանի պատասխանատուները: Մեր հարցին ի պատասխան, թաղապետ Մելիք Գասպարյանի տեղակալը՝ Արմեն Թովմասյանն ասաց, թե պատրաստվում են Երեխաների պաշտպանության օրը նշելու: Նա ասաց նաեւ, որ հունիսի 1-ին թաղամասի երեխաներին անակնկալ է մատուցվելու՝ լինելու է թարմացված այգու բացման արարողություն, որին հաջորդելու է երեխաների համար կազմակերպված համերգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել