Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ «ՆԱԻՐԻՏՈՒՄ»

Մայիս 15,2010 00:00

«Նաիրիտ» գործարանի ստեղծումից ի վեր, տարբեր ժամանակաշրջաններում, տեղի են ունեցել վթարներ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Վերջին պատահարը մեկ տարի առաջ էր՝ 2009թ. մայիսի 14-ին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքներն էլ միայն նյութական կորուստները չէին. զոհվեց 4 «նաիրիտցի»:  Ինչպես տեղեկացնում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը՝ երեկ գործարանում բացվեց արտադրական վթարների հետեւանքով զոհված աշխատակիցների հիշատակին նվիրված հուշակոթող, որին ներկա էին ընկերության ղեկավարությունը, զոհված աշխատակիցների հարազատները, գործարանի ողջ անձնակազմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել