Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաշվենք նրանց փողերը

Մայիս 15,2010 00:00

2010թ. 1-ին եռամսյակի արդյունքներով, ՀՀ բանկային համակարգի մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 274 հազար դրամ՝ աճելով տարեկան 6.3%-ով: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն», նշելով, որ նույն ժամանակահատվածի տվյալներով՝ բանկային աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 8485 մարդ, 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 2.6%-ով կամ 218 մարդով: Միջին աշխատավարձի տարեկան անկում է արձանագրվել 8 բանկերում, ամենանշանակալից անկումը՝ Byblos Bank Armenia-ում՝ 65%, բայց չնայած դրան, հաշվետու ժամանակահատվածում ամսական միջին ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Byblos Bank Armenia-ում՝ $1,8 հազար կամ 727 հազար դրամ: Աշխատակիցների թվի անկում է արձանագրվել 10 բանկերում, իսկ ամենամեծ անկումը՝ «ԲՏԱ-Բանկում»՝ 16.3%, հասնելով 134 մարդու:
Աշխատավարձի բարձրությամբ Byblos-ին հետեւում են «HSBC Հայաստան Բանկը»՝ 569 հազար դրամ՝ 10% տարեկան աճով (աշխատակիցների թիվը՝ 365), «Մելլաթ Բանկը»՝ 461 հազար դրամ, 28,7% տարեկան աճով (աշխատակիցների թիվը՝ 38), «Արմսվիսբանկը»՝ 456 հազար դրամ, 24.8% տարեկան աճով (աշխատակիցների թիվը՝ 78), ACBA-Credit Agricole Bank-ը՝ 432 հազար դրամ, 16% տարեկան անկումով (աշխատակիցների ընդհանուր թիվը՝ 829): Ամսական միջին աշխատավարձի տարեկան աճով առաջատարն է «Անելիք բանկը»՝ 30%, կազմելով 328 հազար դրամ, 440 աշխատակիցներով:
Աշխատողների առավելագույն թիվը գրանցվել է «Արդշինինվեստբանկում»՝ 1106 աշխատող՝ 167 հազար դրամ միջին աշխատավարձով: Նրան հետեւում են՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկը»՝ 883 աշխատող՝ 184 հազար դրամ միջին աշխատավարձով, ACBA-Credit Agricole Bank-ը, «Հայէկոնոմբանկը»՝ 653 աշխատող՝ 275 հազար դրամ աշխատավարձով, «Յունիբանկը»՝ 589 աշխատակից՝ 275 հազար դրամ միջին աշխատավարձով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել