Յակով եւ Ֆեդկա
Բոլոր ժամանակներում էլ եղել են տղամարդիկ, որոնք մյուսներից տարբերվել են իրենց արտասովոր ուժով: Վեդենսկի գյուղում է ապրել Յակով Կիրիլ անունով մի տղամարդ, որն աչքի է ընկել նրանով, որ 72 երեխայի ծննդյանն է նպաստել: Ազգաբնակչության աճին մեծ աջակցության համար 1755 թվին նրան նույնիսկ թագավորական պալատ են կանչել: Պետրոս 1-ինի դուստր Ելիզավետա Պետրովնան է ուզել անձամբ նրան տեսնել:
Թագուհու մոտ գնալը այդ ժամանակ արդեն 60 տարեկան դարձած գյուղացու համար բավական մեծ պատիվ էր: Ոգեւորվելով թագավորական ուշադրությունից, նվերներից, տղամարդը շփոթվել էր եւ խոստացավ, որ առավել ուժով կշարունակի իր վրա դրված աշխատանքը կատարել:
Աստվածավախ գյուղացին իր կյանքում երկու օրինական կին է ունեցել: Առաջին կինը 57 երեխա է ունեցել, որից չորս անգամը չորս զույգ է եղել:
Մի քանի անգամ էլ երեք զույգ է ունեցել: Միայն երկու անգամ է մյուսների նման մեկ երեխա ունեցել: Նման տեմպից հետո բնական է, որ կնոջ օրգանիզմը հոգնել էր, բայց Յակովը հիանալի վիճակում էր գտնվում, այդ պատճառով էլ կալվածատերը նրան երիտասարդ մի աղջկա՝ Վարվառային տվեց, որին կալվածատերն անձամբ էր «փչացրել», այն ժամանակ, երբ իր օրինական կինը քրոջ տուն էր գնացել: Վարվառան հղի վիճակում էր ամուսնացել (կամ կալվածատիրոջից, կամ էլ մեկ ուրիշից): Համեստ հարսանիքից հետո Յակովի բուռն սիրուց նա վիժեց: Այդ բանից կալվածատերն այնպես էր կատաղել, որ ամուսնուն դաս տվեց: Խեղճ Յակովի ականջները երկու օր զնգում էին: Վարվառան փաստացի «անպտուղ» դուրս եկավ: Ինչքան էլ Յակովը չարչարվում էր այդ ուղղությամբ, 15 երեխայից ավելի կինը չկարողացավ ծննդաբերել:
18-րդ դարում ապրում էր եւս մի ռեկորդսմեն՝ Ֆեդկան: Նրա մասին հայտնի դարձավ Եկատերինա Մեծի հետաքրքրության շնորհիվ:
Մի անգամ նրան պատմեցին Յակովի մասին, որն այդ ժամանակ արդեն մահացել էր եւ կայսրուհին հրամայեց հետաքրքրվել, թե նման մարդիկ էլ որտե՞ղ կան: Նրան էլ զեկուցեցին Ֆյոդորի մասին, որը «սեփական արտադրության» 87 երեխա ուներ: Ֆյոդորը որպես ճորտ գրանցված էր Իվանովյան նահանգի Նիկոլյան տաճարում: Առաջին անգամ դարբնի ենթավարպետ ճորտի տաքարյունությունը հայր Նիկոդիմն էր նկատել, որը 17-ամյա Ֆեդկային իր 33 տարեկան կնոջ՝ Մարֆայի հետ էր բռնացրել: Մարֆային, բնականաբար, ճիպոտահարեցին եւ մեկ ամսով միայն հաց ու ջրով փակեցին մութ զնդանում: Իսկ սրիկա Ֆեդկային լավ ծեծելուց հետո, անմիջապես 24 տարեկան, բազմաթիվ տղամարդկանց հետ սեռական կապեր ունեցած Ֆեկլայի հետ ամուսնացրին, որի հետ միայն 25 տարի կին չտեսած տղամարդը կցանկանար որեւէ բան անել: Ֆեկլան Ֆյոդորից մի գլուխ բարձր էր: Նման ճակատագիրը Ֆեդկային ոչ թե տխրեցրեց, այլ ընդհակառակը՝ զվարճացրեց: Շուտով Ֆեկլան հղիացավ եւ միանգամից երեք երեխա ունեցավ, ինչը հոգեւորականները բարիք համարեցին եւ Ֆյոդորին հորթ նվիրեցին: Հետագայում Ֆեկլան 27 անգամ ծննդաբերեց: Ժողովուրդն ու Ֆեդկան արդեն հաշիվը կորցրել էին, բայց փաստաթղթերում ամեն ինչ նշված էր: Միայն դրանով չէ Ֆյոդորը հայտնի: Մի անգամ 3 ամսով նրան վարձակալության էին տվել կալվածատեր Ռուկավիշնիկովին: Այստեղ էլ մի քանի տասնյակ աղջիկների խելքը հասցրեց ուտել: Այդ ամենի մասին բնականաբար հայտնի դարձավ տաճարի կառավարչին՝ հայր Պրոկոպիոսին: Վերջինս կատաղել էր եւ ներում հայցելու նպատակով ուղեւորվել էր Ռուկավիշնիկովի մոտ, բայց վերջինս բացարձակ չէր բարկացել, այլ միայն ծիծաղել էր.
– Տեր հայր, նման ճորտերի հաճախ ուղարկիր: Ձեր Ֆեդյան ինձ 13 գյուղացի է պարգեւել:
Ըստ venera18plus.com-ի՝ նրան նորից ամուսնացրին, արդեն 34 տարեկան էր: Նոր կինը՝ Մարֆան, հիանալի կառուցվածք ուներ, Պրոկոպիոսն անձամբ էր ընտրություն կատարել, որպեսզի շատ երեխաներ ունենա: 18 երեխա Ֆեդյայից ունեցավ, անհայտ մեկից երեք երեխա էլ մինչ այդ ուներ։ Ասում էին, որ հայր Պրոկոպիոսին էին նման, չնայած վերջինս ամուսնացած էր: Այսպիսով իր կյանքի ընթացքում Ֆյոդորը 87 երեխա է ունեցել: